Գլխավոր Ավելին

Ականջի արմատական վիրահատություն՝ համալսարանական փորձառու մասնագետի կողմից

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում շարունակվում է քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց դիմած 27 տարեկան երիտասարդը գանգատվում էր ականջի թարախահոսությունից, գլխապտույտից, որն առկա է եղել արդեն 10 տարի: Քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայում կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է աջ ականջի քրոնիկ էտիպիմպանիտ՝ բարդացած պոլիպով և խոլեստեատոմայով: ՔԿԱ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ականջի միկրովիրաբույժ, ԵՊԲՀ ՔԿԱ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Գարեգին Միրաքյանի կողմից կատարվել է ականջի արմատական վիրահատություն (ասիստենտ՝ քիթ-կոկորդ-ականջաբան Տաթևիկ Փխրիկյան):

Վիրահատությունից հետո դադարել է ականջի թարախահոսությունը և պացիենտը նշում է լսողության լավացում:

Նշենք, որ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում համալսարանական երեք՝ «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցներում շարունակվում է ոչ միայն անվճար ախտորոշում իրականացվել, այլև 50 տոկոս զեղչով կատարել վիրահատություն:

×
facebook sharing button facebook